Մի քանի օր առաջ լույս աշխարհ եկած Տյագո Մեսին` Լիոնել Մեսիի անդրանիկ զավակը, ստացել է իր կյանքի ամենահիշարժան նվերը: Դա սովորականի կողքին իրականում այնքան էլ ոչ սովորական մարզազգեստ է: Տյագո անունը գրված է Արգենտինայի ֆուտբոլային ընտրանու մարզազգեստի վրա: Նվերի հեղինակը հավաքականում Լիոնել Մեսիի հետ հարձակման գիծը կազմող Սերխիո Ագուերոն է: Սույնով լատինաամերիկյան ու համաշխարհային ֆուտբոլի աստղերն ում համար անուղղակի, ում համար էլ ուղղակի մատնացույց են արել, թե, երբ փոքրիկը մեծանա, անհրաժեշտի դեպքում որ հավաքականն է նախընտրելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ